Ադրբեջանական AzeriLight նավթը շարունակում է արժեզրկվել: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

AzeriLight տիպի նավթը այս անգամ արժեզրկվել է 0,46 դոլարով կամ 1,02 տոկոսով, եւ ներկայումս մեկ բարելի համար AzeriLight նավթի գինը կազմում է 44,32 դոլար:

Նախորդ անգամ ադրբեջանական նավթը էժանացել էր 1,38 դոլարով կամ 2,99 տոկոսով կազմելով մեկ բարելի համար 44,78 դոլար:

AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:

Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել