Միջազգային քրեական դատարանն ԱՄՆ-ին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջAysor.am-ը գրում է.

Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղավոր են Աֆղանստանում ռազմական հանցագործությունների համար։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին հայտարարել է դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան՝ ներկայացնելով նախնական հետաքննության արդյունքների ամենամյա զեկույցը։

Բենսուդայի խոսքով՝ «առկա տեղեկատվությունը հիմք է տալիս հավատալու, որ ձերբակալվածների հարցաքննության ժամանակ ԱՄՆ զինված ուժերը և ԿՀՎ-ի աշխատակիցները կիրառել են մեթոդներ, որոնք ռազմական հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը դիտարկում է որպես կտտանքներ, ինչը ռազմական հանցագործություն է»։

Նա նաև նշել է, որ ամերիկացիները ձերբակալվածներից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կիրառել են բռնություն։

Նրա խոսքով՝ ռազմական հանցագործությունների հիմնական մասը տեղի է ունեցել 2003-2004թթ․։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել