Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում «զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվող նախագիծն  անչափ կարևոր է Հայաստանի, Արցախի համար: Ըստ նրա՝ ազգային տուրքի գաղափարը խիստ բարոյական և եկել է ժամանակը, որպեսզի թե՛ պատգամավորը, թե՛ մտավորականը և թե՛ շինարարը մտածեն թե ինչ կարող են տալ հայրենիքին:

«Պետք չի այստեղ, ցավներդ տանեմ, կներեք, որ այդպես եմ ասում, իրար մեղադրենք ամեն ինչի համար: Ադրբեջանի համար մենք ո՛չ ընդդիմություն ենք, ո՛չ իշխանություն, մենք Հայաստանի Հանրապետություն ենք, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս գանք ու դրական քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական նախաձեռնությանը»,-նշեց Շարմազանովը: 


Էդուարդ Շարմազանովը նախագծի  կարևորությունն ընդգծելու համար մի քանի  հարց հնչեցրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել