Panorama.am-ը գրում է.

Այս տարվա նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 2762 ճանապարհատրանսպորտային պատահար: Նման տվյալներ հրապարակեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Մեդիա կենտրոնում» Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրվան նվիրված քննարկման ժամանակ:

«Այս պատահարների հետևանքով զոհվել է 227 մարդ, վնասվածքներ ստացել 2844 մարդ»,-ասաց նա:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում  ՃՏՊ-ների թիվը նվազել է 196-ով, վիրավորների թիվը՝ 265-ով, զոհերինը՝ 63-ով:

«Նման միտումի պահպանման դեպքում մինչև տարեվերջ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ էլ ավելի կնվազի»,-ասաց ՃՈ պաշտոնյան:

ՃՏՊ-ների թվի նվազման պատճառների մասին խոսելիս, Ա. Խաչատրյանը նշեց, որ այդ ուղղությամբ համալիր աշխատանքներ են իրականացվում՝ սկսած քարոզչությունից մինչև արագաչափ ու տեսանկարահանող սարքերի տեղադրում:

«2009 թվականին Երևան քաղաքում ճտպ-ի հետևանքով զոհվել է 72 մարդ, 2010-ին՝ 81 մարդ, 2011-ին՝ 92: Տարեցտարի Երևանում պատահարների հետևանքով զոհերի թիվն ավելանում էր: Միտումը գուցե պահպանվեր, սակայն 2012-ի հունվարից Երևանում  սկսեցին գործարկվել արագաչափերն ու տեսախցիկները, նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը նվազեց 29-ով, դա բավականին լուրջ արդյունք է»,-ասաց Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել