Image result for բանակԻրավիճակը մայիսյան պառադի են վերածում

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն ասել է, որ ՊՆ-ի նախաձեռնությունը լրացուցիչ 1000 դրամների մասով չպետք է անցնի. «Պատրաստ եմ բոլորին դուրս բերել փողոց և չվճարել այդ գումարը, քանի դեռ չկա հասարակություն-բանակ կապը»:

Այն, որ այս նախագիծը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, որում արտահայտված տեսակետների մեջ ռացիոնալություն կարող ես գտնել, միանշանակ է:
Սակայն ես չեմ հասկանում, թե ով է այս աղջիկը. ով է սպառնում չգիտեմ ում՝ «ողջ հասարակությանը բերել փողոց»: Ես չգիտեմ, թե ինչու են իրեն ասուլիս հրավիրում, ում անունից և ինչու է նա մարդկանց փողոց հանելու մասին այնպես խոսում, կարծես սովետական շրջանի մայիսյան պառադ է:

Ու չգիտեմ՝ ով պետք է նմաններին կարգի հրավիրի, այս հասարակությունը ձեզ համար հոտ չէ, որ այս կողմ այն կողմ անեք, ձեր տեղն ու չափը ճանաչեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել