ԿԸՀ-ն բաղկացած է 7 անդամներից: Նրանցից 7-ն էլ այսօր վավերացրել են ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը: Երբեք այսպես չի եղել, երբ ԿԸՀ բոլոր անդամները վավերացնում են կեղծված նախագահական ընտրությունների ամփոփոիչ արձանագրությունը: ԿԸՀ անդամների կենսագրությունը նայեք, եւ ամեն ինչ պարզ կլինի: Հիմա առանձին պատառիկներ ներկայացնեմ:
Սիլվա Մարկոսյան. ԿԸՀ անդամ: 2004-2008թթ.` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:
Տաթևիկ Օհանյան. 1985 թվականին է ծնվել: Հայաստանի Հանրապետության ժուռնալիստների միության անդամ է: 2004 – 2007թթ. աշխատել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունում որպես լրատվական-վերլուծական ծրագրի մեկնաբան, մշակութային ծրագրի համահեղինակ, հաղորդավար: 2009թ. ապրիլ-հունիս` Հայկական երկրորդ հեռուստաալիքում, ժամանցային ծրագրի հաղորդավար:
Արտակ Մելիքսեթյան: 1999թ. ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը:
Գեորգի Մարտիրոսյան: 1996 -1998թթ.` «Կահույք» ՍՊԸ-ում, իրավաբան: 2007 – 2009թթ.` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական:
Լաուրա Գալստյան` ԿԸՀ նախագահի տեղակալ. միանգամից փաստենք, որ սույն տիկինը, ինչպես բազմաթիվ օլիգարխներ եւ պատգամավորներ, իրավաբանի որակավորում է ստացել միայն 2008 թվականին` ավարտելով Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Արմեն Սմբատյան` ԿԸՀ քարտուղար. Սմբատյանը հին ընտրակեղծարար է: Նա եւս «նոր իրավաբաններից է»: Վերջինս միայն 2004-2007թթ. սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական բաժնում` ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչումը: Սմբատյանի սերը` ընտրությունների կեղծման առումով, սկսել է 2007 թվականից: Սմբատյանը եղել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը: Սա այն տարածքն է, որը ներառում է ընտրակեղծիքների որջ համարվող Մետաքս թաղամասը:
Դե Տիգրան Մուկուչյանի մասին խոսելն ավելորդ է: Մարդն ամբողջ կյանքում աշխատել է ՀՀ արդարադատության «սատկած» համակարգում` ուրույն ներդրում ունենալով արդարադատության «սատկացման>»գործընթացում: Մանրամասները` վաղվա «ՉԻ»-ում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gohar.veziryan/posts/516763175033147
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել