Image result for ՎարկՎարկային ծրագրերը պետք է վերանայել

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է վերանայել անխտիր երկրի բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնք գրվել են տարիներ առաջ, նաև՝ ուսումնասիրել ու առանձնացնել առաջնահերթությունները՝ համապատասխանեցնելով առկա ռեսուրսներին։ Խոսքը հատկապես վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի մասին է։

Այս թեմային մամուլը բազմիցս է անդրադարձել, այսօր լրատվամիջոցներից մեկում հրապարակված նմանօրինակ հոդվածն իր տեսակի մեջ եզակի չէ. արդյունավետություն-ռեսուրսներ հարաբերակցության մեջ են դրվում բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն կտա գումարներն արդյունավետ բաշխել ու կառավարել»:
Նախ՝ անուններն է դրանց ռազմավարական ծրագրեր, բոլորն էլ գիտեն, թե դրանք ինչ կարճ կյանք են ունենում կամ փոշոտվում կառավարության դարակներում:

Իսկ ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա այս թեմայով կարելի է թեկնածուական ատենախոսություններ պաշտպանել: Վարկային ծրագրերը պետք է լուրջ ուսումնասիրությունների ենթարկել, նաև այն ծրագրերը, որոնց գումարներն արդեն ստացվել-ծախսվել է:

Բոլոր ծրագրերի արդյունավետությունը պետք է լինի չափելի, հակառակ դեպքում դրանց իրականացումը կա՛մ պետք է կանգնեցնել, կա՛մ արմատապես փոփոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել