ՌԴ քվանտային գենետիկայի ինստիտուտում գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ մարդու արտաբերած բառերը իրենցից էլեկտրոմագնիսային տատանումներ են ներկայացնում, որոնք անմիջապես ազդում են ԴՆԹ-ի որակի ու մոլեկուլների կառուցվածքի վրա: Հենց այս մոլեկուլներն են պատասխանատու ժառանգականության համար:

Այդ պատճառով մարդու բառապաշարի բովանդակությունը ազդում է մարդկային գենետիկայի վրա: Օրինակ՝ մարդը մշտապես իր բառապաշարի մեջ օգտագործում է ցենզուրայից դուրս բառեր:

Այդ ժամանակ նրա քրոմոսոմներն սկսում են ակտվիորեն փոխել իրենց կառուցվածքը: Այն դեպքում, երբ մարդու խոսքի մեջ բացասական ձևակերպումներ են գերիշխում, ԴՆԹ մոլեկուլների մեջ գործի է անցնում «բացասական ծրագիրը»: Կրոնական գրականությունից գիտենք, որ աղոթքի շնորհիվ անբուժելի հիվանդներ են ապաքինվել: Իսկ երբ մարդն օրհնություն է ստանում, մաքրվում ու թեթևանում է: Համաձայնեք՝ այս ամենում խոսքի ուժն է ամենամեծ հրաշագործը:

Մենք լսում ենք հաճոյախոսություն կամ բարի խոսք և ոչ միայն լավ տրամադրություն, այլ նաև հրաշալի ինքնազգացողություն ենք ունենում, մեր ներսում հաճելի թեթևություն է առաջանում: Այդ ամենը ոչ միայն զգայական ֆոնի վրա է տեղի ունենում, այլ նաև ֆիզիկական, ինչն էլ  ապացուցում է վերոնշյալը: Այնպես որ, եթե ուզում եք առողջ ու խելացի սերունդ ունենալ, հնարավորիս խուսափեք հայհոյանքներից ու ցենզուրայից դուրս բառապաշարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել