Երեկ «Արմնյուզով» հաղորդում էի նայում - ռեալպոլիտիկ: Հույս ունեմ, որ նվաստիս խոսքը երիտասարդ լրագրողի կարիերայի վրա բացասական չի անդրադառնա, բայց նա իմ վրա տպավորություն թողեց, որ ոչինչ չգիտի, որ հարցերը գրել է նախօրոք, կամ էլ գրել, տվել են, որ հնչեցնի: Մի պահ ցանկանում էի, որ Վազգեն Մանուկյանը, ով այնտեղ էր գլխավոր հյուրի կարգավիճակով, դադարեցնի իր խոսքը ու հարցնի՝ աղջիկ ջան, դու տեղյա՞կ ես ընդհանրապես, թե Հայաստանը երբ է անկախացել, թե որտե՞ղ է Արցախը, ...:
Բայց խոսքս «Արմնյուզի» մասին չի, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի: Այս մարդը իրոք մարտահրավեր նետեց այսօրվա լրագրությանը, այսօրվա կայացած ֆորմատին ու չափանիշներին: Նրա՝ հարց տալու ընթացքում լրագրողի հետ զրույցի բռնվելը, հարցը տալու մոտիվներն ու բովանդակությունը պարզաբանելը, ընդհանրականից դեպի կոնկրետացում պարզաբանման պահանջը մարտահրավեր էր նախօրոք գծած ծրագրով աշխատող լրագրողներին:
Շատերը երևի շոկի մեջ են նման ասուլիսից, նման բան չեն տեսել, բայց նման մի բան իրոք պետք էր: Մեր լրագրությունը շատ է գաղջացել, այն թափահարելու կարիք կա, ու Րաֆֆին, իրենից անկախ կամ գիտակցաբար, լրագրողին դարձրեց գործընթացի մաս, լրագրողը մի պահ հասկացավ, որ այս «խաղի» մեջ ինքը «վինտիկ» չէ, որը կատարում է իր տեխնիկական դերը: 

Այս ասուլիսը պետք է ընդգրկել դասապլաններում, որպեսզի ցույց տրվի, թե ինչը «ժուռնալիստիկա» չի: Ի դեպ, ասուլիսին ներկա լրագրողների որակների ասելիք չունեմ, ընդհանուր նշաձողն է ընկել, որ նման հարցադրումները համարվում են նորմա:
Ժամանակն էր լրագրողներին մեկը ասեր՝ «լրագրող ջան, եկել հարց ես տալիս, որ ի՞նչ անեմ» :ՃՃՃ

Հ.Գ.
1 ժամանոց ասուլիսը չէի նայի, եթե այդքան աղմուկ չբարձրացվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել