Փոստային ծառայություններից ստացվող հասույթը աճել է 42.7%-ով
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը՝ ծառայություններից շատերի դասական մեթոդները շարունակում են պահել իրենց ակտուալությունը: Այս տենդենցը պահպանվում է գրեթե ամենուր, այդ թվում՝ Հայաստանում: Սրանում կարելի է համոզվել՝ վերցնելով, օրինակ, փոստային ծառայությունների դասական տարբերակով կատարվող փոխանցումների ցուցանիշները:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 մլրդ 57.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 378.3 մլն դրամ: 2015 թվականի սեպտեմբերի նկատմամբ այն աճել է 0.9 տոկոսով:
Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ փոստային ծառայություններից հաճախ օգտվում են պետական գերատեսչությունները: