Չեմ ուզում նոր մարտի 1, մի կարծեք, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է դա, ոչ, իհարկե չի ուզում, բայց այսպես շարունակվելու դեպքում նա կկորցնի վերահսկողությունը բողոքավոր զանգվածի վրա, ու դա կլինի այն պահին, երբ հավաքվածների զայրույթը կհասնի գագաթնակետին, ու ազգից կվերածվենք ԽԵԼԱԳԱՐՎԱԾ ԱՄԲՈԽՆԵՐԻ: Ես ամենաշատը վախենում եմ դրանից, քանզի նույնիսկ ամենաԼԱՅՆ ժպիտը դեմքին ելույթ ունեցող քաղաքական գործչի այն հայտարարությունները, որ գործող նախագահը լեգիտիմ չէ, կամաց-կամաց տանում է երիտասարդներին դեպի ագրեսիայի: Ես առավել քան վստահ եմ, որ եթե բախում եղավ, ապա Րաֆֆու որդին հաստատ չի տուժի ու տա Աստված ,որ չտուժի, բայց նման դեպքերում տուժում են այլոց որդիները, այլոց մայրերն ու քույրերը: Հիշեք մարտի մեկը, ո՛չ կազմակերպիչները, ո՛չ այն ժամանակվա իշխանությունները այլևս չեն էլ հիշում զոհերի մասին: Անցավ, գնաց էլի((( : Ու մի մեղադրեք ինձ իշխանությանը պաշտպանելու մեջ, ես ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ իմ պետության համար, ես ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ կորցնել հայի, ես վախենում եմ տեսնել հերթական անգամ ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ապրած հայի:



