Tert.am-ը գրում է.
Կառավարության փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Հայկական ժամանակ» թերթի՝ վարչապետի ճոխ գնումների վերաբերյալ հրապարակմանը, ըստ որի՝ Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով: Ըստ փորձագետի՝ պետք չէ անդրադառնալ այդպիսի հարցերին՝ հաշվի առնելով, որ միլիարդավոր դրամներ պարզապես չեն մտնում բյուջե, այն պարզ պատճառով, որ ստվերը բավականին մեծ չափերի է հասնում:
-Պարոն Մեսրոբյան չե՞ք կարծում, որ կարելի էր ավելի համեստ գնումներ կատարել՝ հաշվի առնելով, որ դրանք խորհրդանշական բնույթ են կրում:
-Միշտ պատասխանում եմ այն հարցերին, որոնք ունեն ոչ թե խորհրդանշական, այլ գործնական իմաստ: Հիմա եթե ինչ-որ նկար ինչ-որ գնով գնվել է ինչ-որ միջոցառման համար, ես դա չեմ ուզում մեկնաբանել, որովհետև շատ մանր հարցեր են:
-Բայց դրանք բյուջեից տրվող գումարներ են և կառավարման տեսանկյունից ավելի արդյունավետ չի՞ լինի, որ նման ծախսերը ևս կրճատվեն՝ հաշվի առնելով, որ վարչապետը բարձրացնում է ծախսերի կրճատման հարցը:
-Կառավարման մեջ կարևոր է, թե իր ինչ ազդեցությամբ և կարևորությամբ պետք է սկզբից դիտարկել հարցերը: Երբ ես գիտեմ, որ միլիարդավոր դրամներ պարզապես չեն մտնում բյուջե, այն պարզ պատճառով, որ ստվերը բավականին մեծ չափերի է հասնում, 864 հազար դրամի համար ես ընդհանրապես կարիք չեմ տեսնում հարցին պատասխանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



