Image result for բանակԵս այնքան տարիքով եմ ու այնքան խելացի, որ դադարել եմ հայ հասարակության մեջ տականքներ փնտրելուց, սակայն եթե իշխանության ներկայացուցիչը, չնայած իր տարիքին ու կարգավիճակին, դեռևս շարունակում է այդ փնտրտուքը, ասեմ, թե որտեղ են մեր ազգի տականքները: Դրանք իշխանության մեջ այն մարդիկ են, ովքեր հարստացել են բանակի հաշվին՝ զինվորներին ստիպելով որպես պաշտպանության միջոց օգտագործել ժեշտից բանկաներ, ու որպես հետևանք՝ հայ զինվորներ են զոհվում: Դրանք իշխանության մեջ այն մարդիկ են, ում թողտվությամբ բանակում հաստատվել է զոն նայողի ինստիտուտը, որի հետևանքով հայ զինվորը կրակում է հայ զինվորի վրա, ու որպես հետևանք՝ հայ զինվորներ են զոհվում: Դրանք իշխանության մեջ այն մարդիկ են, ովքեր թքած ունեին այդ երևույթների վրա, քանի որ իրենց զավակները չեն ծառայել ու չպիտի ծառայեին սահմանին: Այնպես որ, եթե որևէ մեկը ցանկանում է տականք գտնել, ապա կառաջարկեմ փնտրել նշված ուղղություններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել