«Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են «Գրիբոյեդով ակումբի» «հայր», հայոց տաքսիստների մեծ բարեկամ, «Ռոսիա–1»–ի««Վեստի» ծրագրի տնօրեն, Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին։ Նա այս անգամ Հայաստան է ժամանել կարևոր առաքելությամբ, սահմանում լարվածության, ադրբեջանական զորավարժությունների ֆոնին նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից։ Խնդիրը ոչ միայն գեոքաղաքական հարցերի շուրջ ՀՀ նախագահի կարծիքը լսելն է, այլ նաև պարիտետ պահելը, բանի որ Կիսելյովը վերջերս հարցազրույց էր վերցրել Ալիևից, որը, ի շարս այլ «էկզոտիկ» մտքերի, չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իհարկե՝ «տարածքների հետվերադարձի լույսի ներքո», իսկ Ղարաբաղին էլ «խոստացել» էր ինքնավար հանրապետության կարգավիճակ՝ Ադրբեջանի «լույսի ներքո»։ Ի դեպ, հիշեցնենք. օրեր առաջ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ համանախագահները մտադրություն ունեն մեկ ամսից Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանում կազմակերպել Սարգսյան– Ալիև հանդիպում, և Թրամփի ընտրության ել փոփոխվող խաղի այս օրերին Ռուսաստանն ստուգում է իր և Կիսելյովի «պարկուճները»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։