
Life.panorama.am-ը գրում է.
«X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածը շատերի զայրութի պատճառ է դարձել: Մարդիկ կարծում են, շատերն էլ վստահ են` ժյուրին բացահայտ ծաղրում էր 17-ամյա երիտասարդին, ով երգում էր Գուրգեն Դաբաղյանի երգացանկից «Լուսին ես ամպի տակին» երգը:
Գուրգեն Դաբաղյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որ չի կարծում, թե ժյուրին ծաղրել է մասնակցին, նա վստահություն է հայտնել, որ տղան լարված է եղել հասկանալի պատճառով` «Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ»,- հավելել է նա:
Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսեց Գուրգեն Դաբաղյանի հետ: Մեր նկատառմանը, թե ի՞նչ է կարծում, արդյոք ժյուրին, ըստ շատերի կասկածների, ենթատեքստով իրեն էր ծաղրում կամ հեգնում, պատասխանեց.
«Իհարկե, ես չեմ կարծում, թե ինձ ծաղրել են. Նման ենթատեքստ չկա ու չի էլ կարող լինել, սա ասում եմ` ճանաչելով ժյուրիի անդամներին, նաեւ իմանալով մեր փոխադարձ սերն ու հարգանքը»:
Խոսելով Եղիշեի ելույթի ժամանակ Գարիկի կողմից արված արտահայտություններից, Գուրգենը նշեց.
«Այդ երգն իրականում Գարիկի սիրած երգերից է: Նա շատ լավ է վերաբերվում թե ինձ, թե իմ երգացանկին: Անգամ անձամբ նշեց, որ «Վիտամին ակումբի» անձնակազմով պարել են այդ երգի ներքո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել