««ՉԻ» տեղեկություններով՝ այս ընտրություններին Վարդենիսում փորձարկվել Է կրկնաքվեարկությունների մի մոդել, որը նոր Է։ Խոսքն այն մասին Է, երբ մեկ մարդը մի քանի անգամ քվեարկում Է տարբեր տեղամասերում, բայց ոչ թե ուրիշի, այլ իր փոխարեն։ Տեղամասերի թիվն այստեղ այնքան Էլ մեծ չէ, խոսքն ընդամենը 6-ի մասին Է։
Բանն այն է, որ պատին փակցված ցուցակները էականորեն տարբերվել են հանձնաժողովականների սեղաններին հայտնված ցուցակներից։ Եթե պատերին փակցվածներով ամեն ինչ ճիշտ է եղել, ապա նույն մարդու անուն-ազգանունը տեղ է գտել տարբեր ցուցակներում, որոնցով հանձնաժողովականները կազմակերպել են բուն քվեարկությունը։ Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խումբ նախօրոք մշակել ու տիրապետել է ինֆորմացիային, որի համաձայն՝ որոշ հասցեներից բացակայում են խոպանչիները կամ արտերկրում գտնվող վարդենիսցիները։ Նրանց անունների փոխարեն գրվել են ռեալ ընտրողների անուն-ազգանունները, որոնք կարողացել են տարբեր տեղամասերում քվեարկել՝ հենց իրենց անուն-ազգանուններով։
Երեկ մեզ հաջողվեց նոր տեղեկություններ ստանալ Վարդենիսից։ Մասնավորապես վերլուծվել են այս քաղաքի 4-րդ դպրոցում տեղակայված տեղամասի պատին փակցված ցուցակները։ Համաձայն դրա՝ ընտրողների թիվը կազմել Է 1460։ Ցուցակում տեղ գտածներից 332-ը Վարդենիսում չեն արդեն տարիներ շարունակ։ Ասել Է թե՝ նրանք չէին կարող մասնակցել ընտրություններին։ Ոչ պաշտոնական թվերով էլ մոտ 276 մարդ չի մասնակցել ընտրություններին տարբեր պատճառներով։ Պաշտոնական արձանագրության համաձայն՝ այս տեղամասում ընտրության մասնակցել 1914 մարդ։ Պաշտոնական տեղեկատվության ու ոչ պաշտոնական թվերի համեմատությունից պարզ Է դառնում, որ միայն այս տեղամասում անհասկանալիորեն 62 մարդ ավել Է քվեարկել։ Իսկ սա Վարդենիսի մեկ տեղամասի համար բավականին մեծ թիվ Է, որովհետև եթե 6 տեղամասում այս կամ սրանից ավել չափով նմանատիպ երևույթներ արձանագրվեն, ապա ընտրությանն այստեղ պետք է անվավեր ճանաչել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։