Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 17 սիրիացի նախարարների և Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավարի դեմ։ Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը։

Այսպիսով՝ պատժամիջոցային ցուցակը ընդլայնվել է՝ ընդգրկելով 234 անուն, ինչպես նաև 69 ընկերություններ ու կազմակերպություններ։

«ԵՄ երկրների մուտքի արգելքը և ակտիվների սառեցումը պատժամիջոցներ են մի ողջ շարք սիրիացի պետական պաշտոնաների դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում Սիրիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան ռեպրեսիաների համար, շահ ստանում ռեժիմից կամ աջակցություն ցուցաբերում նրան»,-ասվում է հայտարարության տեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել