Ողբերգություն է տեղի ունեցել Ռուսաստանի Պսկով քաղաքի մերձակա գյուղում: 15-ամյա տղան և աղջիկը ինքնասպան են եղել՝ մինչ այդ կրակ բացելով ոստիկանական մեքենայի վրա:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ոստիկանները մի քանի օր փնտրել են կորած 2 դպրոցականներին: Նրանք կանգնել են այն տան մոտ, որտեղ ամենայն հավանականությամբ թաքնվելիս են եղել դեռահասները, բայց հանձնվելու փոխարեն նրանք սկսել են կրակել ոստիկանական մեքենայի ուղղությամբ: Այդ ամենը նկարահանել են տեսախցիկով և առցանց կիսվել իրենց ընկերների հետ: Հրաձգությունից հետո նրանք հրաժեշտ են տվել բոլորին և ինքնասպան եղել. տղան նախ սպանել է ընկերուհուն, ապա՝ ինքն իրեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել