Այս տեսանյութը թողեմ այստեղ, հատուկ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Աշխարհում սրանից դեռևս 5 տարի առաջ 15 օրում երկնաքերեր էին կառուցում, իսկ Ձեր ղեկավարած կառույցները, պարոնայք քաղաքապետ ու թաղապետ, արդեն 8 ամիս է՝ 20 մետր տարածք ի վիճակի չէ բարեկարգել:
Ես այսպիսի անպատասխանատու համակարգեր, ինչպիսիք Արաբկիրի թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանն են, դեռ չեմ հանդիպել: Թքած ունեն բոլորի վրա, իրենք ո՛չ այս երկրից են, ո՛չ այս մոլորակից: Իրենք մենակ ներկա են անճաշակ ձևավորման, քանդել-պայթեցնելու ու միլիոններ մսխելու ժամանակ:
Ու երևի այս մակարդակի աշխատանքների համար է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Եթե մի պահ մոռանանք, թե որ 20 մետրի մասի է խոսքը, խնդրեմ, կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել