Tert.am-ը գրում է.
![]()
Շրջանառության մեջ են գտնվում հազարավոր կեղծ տեխզննման կտրոններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Պեդանյանը, որին մոտ մեկ ամիս առաջ հրավիրել էին ոստիկանական բաժանմունք կեղծ տեխզննման կտրոնով երթևեկելու համար:
Բաժանմունքում կեղծ կտրոնը առգրավել էին՝ փոխարենը վարորդին տրամադրելով ժամանակավոր փաստաթուղթ, որով մինչ հաջորդ տեխզննման կտրոն ձեռք բերելու ժամկետը կարող է երթևեկել:
Հարկ է նկատել, որ մինչ այդ՝ հունիս ամսին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: Հայտարարությամբ ԱԱԾ-ն հորդորում էր քաղաքացիներին տեխզննման կտրոնները ձեռք բերել ոչ թե անհատներից, այլ բացառապես բանկերից:
Պեդանյանը, սակայն, պատմեց, որ կտրոնը ձեռք է բերել հենց մաքսատանը գործող բանկից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



