Image result for clinton trumpՀայաստանում շատերի համար ԱՄՆ նախագահի նախընտրելի թեկնածու էր Հիլարի Քլինթոնը, որը համարվում էր ամերիկյան հասարակության վերնախավի առավել պատասխանատու, մտավոր ու մասնագիտական տեսանկյունից կայացած հատվածի ներկայացուցիչը, և մեր վերոհիշյալ հայրենակիցների համար Դոնալդ Թրամփի հաղթանակը քաղաքակրթական շոկ առաջացրեց, քանի որ ասոցացվեց ԱՄՆ-ում լիբերալ/ազատական իդեալների կործանման հետ: Ինձ համար շոկային եղավ այն, թե ինչ արագությամբ Քլինթոնին աջակցող ամերիկացի անվանիների մի ամբողջ բույլ հայտարարեց այն մասին, որ հեռանում է սեփական երկրից: Ստացվեց, որ Հիլարի Քլինթոնին մինչ այդ աջակցած ԱՄՆ ազատական հատվածի երևելիներն ուղղակի դասալիք դարձան: Եթե մարդիկ սեփական երկրից են փախչում առաջին իսկ փոքրիշատե զգալի քաղաքական պարտության պարագայում, ապա ինչպես պետք է օտարները հավատ ընծայեն այդ մարդկանց հաստատակամության ու սկզբունքայնության հանդեպ: Հուսով եմ, որ ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը գոնե նրանց հայաստանցի համակիրների զանգվածային արտագաղթի պատճառ չի դառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել