Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2017 թվականին ծրագրում է վերջին 36 տարում առաջին անգամ հրաժարվել բենզինի ներկրումից։

Այդ մասին հայտարարել է իրանական National Iranian Oil Refining and Distribution Company (NIORDC) ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Ղազեմին.

«Գործող նավթավերամշակման նախագծերի համաձայն՝ այս տարին կդառնա վերջինը, երբ իրանական նավահանգիստներում բեռնաթափվում է բենզինի խմբաքանակ, և հաջորդ տարի կավարտվի այդ ռազմավարական ապրանքի ներկրումը, որը ունի մեծ պահանջարկ»։

Նրա խոսքերով՝ եթե տարեսկզբին բենզինի ներկրումը կազմել է օրական 10-12 միլիոն լիտր, սակայն ներկայումս այդ ցուցանիշը հասնում է օրական մինչև 4-4.5 միլիոն լիտրի։
NIORDC-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հաջորդ տարվա բյուջեն չի ենթադրում բենզինի ներկրման վրա ծախսեր։ Նա հավելել է, որ ապագայում ծրագրված է Իրանում գործարկել նավթավերամշակման մի շարք նախագծեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել