Երգիչը պետք է լինի պարտադիր «լալայլայ» սանրվածքով, գլխին կես կիլո ժելե ունենա, հագին՝ խառը-խուռը քրքրած հագուստ, հա ու մեկ էլ՝ պատեհ-անպատեհ լնդերը բանա ու ցինիկացած հռհռա՝ անկախ նրանից՝ խնդալու բան կա՞, թե չէ:
17-ամյա գյուղացի տղային նման կերպ ընկճել, նյարդերի վրա ազդել, տափակ հումորներ անել... այս է X factor կոչվող հայկական տափակաբանության ֆորմատը:
Սարսափելի է, երբ նման հեղինակավոր հեռուստաընկերության եթերում տեսնում ես, թե ինչպես են մի խումբ «սելեբրիթիներ» իրենց արևին ծաղրում գյուղացի պարզ ու հասարակ երիտասարդին, ով ընդամենը եկել է՝ իր հետ բերելով իր բարբառն ու իր տարիքին հարիր խառնվածքը:
Հուսով եմ՝ «Շանթ» հեռուստաընկերությունը կվերանայի յուր պրոյեկտների անձնակազմի պահվածքն ու համապատասխան քայլեր կձեռնարկի՝ նրանց սթափեցնելու ու ադեկվատ կեցվածքի բերելու ուղղությամբ:
ՀԳ. Անկեղծ՝ երիտասարդի երգեցողությունն այնքան էլ չփայլեց, բայց դա էլ, ըստ իս, բավարար պատճառ չէր նրան ծաղրելու համար: