Lurer.com-ը գրում է.
Հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի՝ կարգելվի: «Դեղերի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 15-ից հետո, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր եւ տուգանքներ կսահմանվեն: «Ես համաձայն եմ, որ վարքագծային փոփոխությունները հասարակության շրջանում շատ ավելի կարեւոր են, բայց ոչ բավարար: Հիվ անդները պետք է հասկանան, որ հակաբիոտիկներ պետք է գնել միայն բժշկի նշանակմամբ, իսկ դեղատներն էլ դրանք չպետք է վաճառեն առանց համապատասխան դեղատոմսի»,- ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=238767&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



