Այն, որ ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի (և կամ նույնիսկ «այլընտրանքի») անդամները պահել են Րաֆֆուն տրված ձայները, դա նորմալ երևույթ է: Հակառակը կլիներ աննորմալ և կվկայեր ոչ թե ընդդիմադիր դիրքորոշման, այլ գործող իշխանությանն աջակցելու մասին: Դա նույնն է, որ ես նորմալ հայր լինելով, ասեմ, թե սիրում եմ իմ աղջկան, բա ուրիշ ոնց… Իսկ թե ում ձայներն են գնացել Րաֆֆուն՝ գնացել են բոլոր նրանց ձայները, ովքեր Րաֆֆու մեջ տեսել են իրական այլընտրանք գործող իշխանությանը: Սա, կարծում եմ, նույնպես նորմալ երևույթ է՝ ապացուցման կարիք չունեցող…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել