Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարինAysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի պա դե Կալե դեպարտամենտում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, առնվազն մեկ մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել, հայտնում է RussiaToday-ը` հղում անելով Europe 1 ռադիոկայանին:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Բավենկուր կոմմունայից ոչ հեռու: Կին վարորդը մահացել է, ևս 2 երեխա վիրավոր է:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել