Tert.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների համար 1000 դրամ պարտադիր կարգով ամեն ամիս վճարելու մասին օրինագիծը քննադատվում է, որովհետև մարդիկ չեն վստահում, որ իրենց գումարները արդյունավետ կտնօրինվեն: ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Նաիրա Զոհրաբյանը նաև հարցրեց, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարը, որը նմանատիպ նպատակին ծառայելու համար էր ստեղծված:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը ապրիլյան պատերազմից հետո նվազագույնը մեկ-երկու տոկոս իր աշխատավարձից գումար է փոխանցում բանակին: Նա հարցրեց՝ ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները: 


Վիգեն Սարգսյանը համաձայնեց, որ կա անվստահություն, որի առկայությունը գիտակցելով իրենք ստեղծում են ոչ թե հիմնադրամ, այլ ՀՀ օրենքով են սահմանում գումարների վերահսկողության մեխանիզմները: «Մենք ունեցել ենք հաջող ու անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր, չեմ կարող մեկնաբաներ առանձին-առանձին: Ցանկացած հիմնադրամ մեր օրենսդրությամբ կարող է հաշվետվություն տալ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել