Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի դոլարը նոյեմբերի 14-ին թանկանում է չորրորդ առեւտրաշրջանն անընդմեջ, դոլարի ինդեքսը հասել է ընթացիկ տարվա փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին այն սպասումների կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կխթանի գնաճը եւ կարագացնի Համերկրային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացումը:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նոյեմբերի 14-ին Երեւանի ժամանակով ժամը 10:05-ին եվրոն արժեր 1,0794 դոլար՝ անցած ուրբաթ օրը հյուսիսամերիկյան շուկայի փակման 1,0855 դոլարի համեմատությամբ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Մոսկվայի բորսայում նոյեմբերի 14-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նիախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել է 10 տոկոսով եւ կազմել 65,82 ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել