Panorama.am-ը գրում է.

«Սպասում ենք՝ տեսնենք, թե ԱՄՆ նոր նախագահի քաղաքականությունն ինչպիսին կլինի»,- Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկն ազդարարող ասուլիսում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ պատասխանելով հարցին, թե Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ինչպիսի՞ն կլինի  ԱՄՆ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի և հետխորհրդային երկրների հետ:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ կտրվածքով կարևոր է հասկանալ մի բան. «Ուժեղ հաստատություններ ունենք և միայն նախագահի ինստիտուտը, որպես այդպիսին միակը չէ, որ արտաքին հարաբերություններն են ուղղորդում և որոշում: Գործընկերությունը, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ունեն  ի թիվս այլոց նաև Հայաստանի հետ, ուղղորդվում և կանխորոշվում են Կոնգրեսի միջոցով, որը բազմիցս տարբեր առիթներով վերահաստատել է իր նվիրվածությունը Հայաստանի հետ հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել