Lurer.com-ը գրում է.

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել շփումների հնարավորությունը Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջեւ նախքան վերջինիս պաշտոնակալությունը: Միեւնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ առայժմ Ռուսաստանն աշխատում է Սպիտակ տան գործող նախագահ Բարաք Օբամայի հետ:

«Առայժմ ԱՄՆ-ում կա գործող նախագահ, եւ նա կգործի եւս երկու ամիս»,- ասել է Պեսկովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սիրիայի իրադարձություններն, օրինակ, այնքան ակտիվորեն են զարգանում, որ ոչ ոք չի կարող իրեն երկու ամսվա դադար թույլ տալ, ուստի աշխատանքը կշարունակվի»,- հավելել է նա:

«Չգիտեմ՝ կլինեն արդյոք ինչ-որ շփումներ ՌԴ-ի նախագահի եւ Թրամփի միջեւ նախքան պաշտոնակալությունը (2017 թվականի հունվարի 20-ը)»,- ասել է Պեսկովը: «Դա ինձ հայտնի չէ, բայց, անշուշտ, դա չի կարելի բացառել»,- ասել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ Պուտինի շնորհավորական ուղերձը Թրամփին արդեն ուղարկված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել