Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով Հայաստանի ու սփյուռքի հասարակության քննադատության թիրախում հայտնված Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այս գիշեր ժամանել է Հայաստան: Նրա այցի դեմ հնարավոր է բողոքի ակցիա իրականացվի Հայաստանում:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը բողոքի ակցիա էր նախատեսում Աթեշյանի այցի դեմ նաև հունիսին, սակայն, այդ ժամանակ Աթեշյանը հրաժարվեց Հայաստան գալու մտքից:  

«Այս գիշեր ժամանում է Հայաստան, կարծեմ 2 օրով, հրավիրողը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, բայց չեմ կարծում, որ սա աննկատ անցի, պատերի տակով գա-գնա: Անպայման կլինի վերաբերմունք: Եվ այդ վերաբերմունքը ամբողջ աշխարհի հայության վերաբերմունքն է: Այնպիսի խայտառակ հարց է, որ չի կարող աննկատ անցնել»,- ասաց Ախոյանը:

Ըստ նրա՝ նախաձեռնող խմբի անդամները դեռ չեն որոշել ակցիայի տեղը: Հիշեցենք, որ Facebook սոցիալական ցանցում հունիսին ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ խումբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել