Լսո՞ւմ եք Րաֆֆուն: Մարդը գիտի ու ասում է` էսօր իրիկուն Սերժ Սարգսյանին կշնորարհավորի գուցե ամերիկյան ինչ-որ պաշտոնյա: Մի քանի ժամից:
Մեր աղբյուրները մի քանի օր առաջ ասում էին, որ Օբաման նույնպես պատրաստվում է այդ «մեծ արարողությանը»: Իսկ թե առաջինը նա կլինի, թե ամերիկյան հայ լոբբին նեղացրած Քերին, Րաֆֆին կիմանա:
Րաֆֆու այսօրվա ասուլիսը, փաստորեն, գեոքաղաքական է:
Ինքը ուզում է ցույց տալ, որ ճիշտ է, ռուսերեն չգիտի, բայց` լավ ռազմավարական ընկերության դեպքում «կաշխատի» նաեւ նրանց հետ եւ թույլ չի տա, որ «վոյեվե» մեկը կասկածի իր հայենասիրությանը:
Հուսանք`Ամերիկայից, առավել ստույգ Մըքքեյնից Վլադ անվանված, Րաֆֆուց Վլդիմիր Վլադիմիրովչը անվանված, սա կգնահատի: Ապագայում:
Զի մեր Րաֆֆին ուժեղ նեղացել է յուր Ամերիկայից, որ շնորհավորելու է Սերժ Սարգսյանին: Ու շատ ուժեղ «Րաֆֆիելու» է էդ անամոթ Ամերիկային:
Կարծում ենք` «ամերիքըն բոյերը» կդիմանան իրենց «բադ բոյի» այդ ահագնադղորդ «ուդարին»:
Հաստա՛տ:
Զի Րաֆֆին ընդամենը ընդարձակում է ընդդիմադիր իր պրոֆիլը` նաեւ Ամերիկայի հաշվին: 
Եւ Ամերիկային դա դո՜ւր է գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել