Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի քառօրյա նիստում այսօր քվեարկության դրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է ճանապարհատրանսպորտային խախտումներին, տուգանքներին:

Նշենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:

Մինչ քվեարկությունը պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին, որպեսզի այն մտնի լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Պատգամավորներին խորհուրդ կտամ, որ այսպիսի առանձին նախագծեր ներկայացնելիս առաջին հերթին խմբակցությունների հետ քննարկեն, հետո նոր մտցնեն Հանձնաժողովի նիստ: Այս պահին միայն հանձնաժողովի տեսակետ ունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել