Tert.am-ը գրում է.
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը սխալ է համարում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու վերաբերյալ նախաձեռնության դեմ բողոքի ակցիան ԱԺ-ի առաջ:
«Թող գնան դղյակների առաջ ցույց անեն, ինչի՞ են եկել ԱԺ: Փոխանակ ԱԺ-ի դիմաց ցույց անելու, թող գնան դղյակների առաջ ցույց անեն: Ես համաձայն եմ: Բայց ԱԺ-ի առաջ ցույց անել ու ասել դղյակներ... չե՞ն կարող գնալ դղյակների մոտ և նկարել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Հիշեցմանը, թե իրենք են անցկացնում օրենքը, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Եթե մինչև այդ գնային դղյակների մոտ, գուցե վախենայինք, չանցկացնեինք, բայց հենց մի բան ա լինում, գալիս ԱԺ-ի մոտ են ցույց անում: Թող գնային էդ դղյակների մոտ, մենք էլ կտեսնեինք հեռուստատեսությամբ, ես էդ դղյակները չեմ տեսել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



