Մեկը լիներ՝ Գալուստ Սահակյանին հուշեր, որ թարգի մետաֆորիկ արտահայտություններ անել հարցազրույցների ժամանակ, որովհետև էդ իր մոտ ակնհայտորեն հեչ լավ չի ստացվում ու դեռ մի բան էլ՝ էլ ավելի է խփում կուսակցության վարկանիշին։
Օրինակ՝ Սահակյանը իր վերջին պոետիկ հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ժառանգական Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, որը նա արել էր Րաֆֆու հանրահավաքի ժամանակ (ասել էր, որ ամեն ինչ կարվի օրենքի ու սահմանադրության սահմանում, որպեսզի դե ֆակտո նախագահ ընտրված Րաֆֆին դառնա նաև դե յուրե նախագահ), Սահակյանը հայտարարել է.
«Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան՝ չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/422228821203141
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



