Օրն առաձնացավ ոչ այնքան դասադուլով, որքան` ուղեկցող-«կողմնակի» երեւույթներով: 
Նախ նկատի ունեմ ԲՀԿ ոչինչ չասող, ոչինչ «չանող» հայտարարությունը (եւ ոնց է ուզում Տեր-Պետրոսյանը միանա սույն ԲՀԿ-ին, երբ վերջինս էլ առաձնապես աչքի չի ընկել «գործ» անելով):
Չէ, քննարկման ենթակա չէ հայտարարության կատարումն այն կոնտեքստում, թե Հայաստանից անվերջ բացակայող ԲՀԿ առաջնորդը ծանո՞թ է արդյոք այդ հայտարարությանը, թե` ոչ: 
Եթե այո` ի՞նչ ամպլուայով: Ասենք` կարդացել են այն հեռախոսով.
-Համմե՞. համմե. ինչ ոչխար, Ռեվազի. ինչ են արել. գողություն են արել` գողություն...
«Մույս» տարբերակը` մել են արել եւ կամ սկայպով կարդացել: 
Եւ վերջապես` ինքն է գրել:
Մի խոսքով Յուրոփի խորքից նամակ է «եկել»:
Նամակի բուն բովանդակությանն անցնելով էլ հարցնենք. ինչու մեկ էլ ու այդպիսի հորդոր` կոչ ենք անում իշխանություններին զսպավածություն ցուցաբերել.... Յուրոփյան սույն նամակը թողեցի մի կողմ, սկսեցի զանգել դես, դեն` իմանալու` հո բան չի՞ եղել, հո բա չի՞ լինում, հո բան չի՞ լինելու: 
Ասին` նետ:
Հիմա նստել ու մտածում եմ. կարո՞ղ է էս ԲՀԿ-ն մի բան գիտի, մեզ չի ասում, որ տրամադրություններս չընկնի, քանզի, վասնզի որեւէ բախման հոտ օդում չկա: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն վերցրել ու զգշուշացնում` խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մոմենտով... 
Հ.Գ.«Վսյո ժե» կարող է բան գիտի: 
Ախր մի դար հայտարարություն չէր անում: Իր ղեկավարին էլ արդեն ինչքան ժամանակ «բացակա» ենք դնում թե՛ առաջին դասին, թե՛ դասամիջոցին, թե՛ վերջին դասին, թե՛ ընտրությանը, թե՛ հետընտրականին. էս ի՞նչ անհագ կոչ է ուժի չկիրառման եւ զսպվածության, ահագին հարցեր է առաջացնում:
Ախր մնացած ոչ մի կուսակցության հայտարարության մեջ նման պահանջ չկա: 
Կարո՞ղ է մինչ ստատուս էի գրում, բան փոխվեց: Չէ՞:
Իսկ կարո՞ղ է ԲՀԿ սիրտը ավելցածից ա խոսում. ենթագիտակցական մատնումներ կատարում:
Եսի՞մ:

ԲՀԿ-ի հայտարարությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել