Image result for ՏՏՏՏ ներկայացուցիչներ հայկական դեսպանատներում

Եթե ուսումնասիրենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը, ապա կփաստենք, որ պետության կողմից վերը նշված ոլորտի զարգացման նոր ռազմավարության առաջադրումը սպասելի էր:

Դինամիկ զարգացող ոլորտի վերաբերյալ կառավարությունը հստակեցնում է իր ծրագրերը: Այդ նպատակով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպած վարչապետը նշել էր, որ սպասում է մասնագետներից հստակ ծրագրեր՝ ոլորտը փոխելու համար:

Նման ոլորտների զարգացումը ապահովելու համար ոչ պակաս կարևոր է մասնավորի և պետության համագործակցությունը: Այստեղ նույնպես առկա են գործնական քայլեր. խոսքը գնում է մասնավոր ընկերությունների հետ ամենշաբաթյա ռեժիմով հանդիպումների ու քննարկումների մասին:

Դրանից զատ՝ պետությունը մասնագետներին հստակ հասկացրել է, որ չի սահմանափակվելու ներքին շուկայով: Դրա վառ ապացույցն է այն, որ գործադիրի որոշմամբ կարճ ժամանակահատվածում 15 երկրներում գործող հայկական դեսպանատներում կլինեն ՏՏ ներկայացուցիչներ, ովքեր լիազորված կլինեն հանդես գալ պետության կողմից:

Սա կարող է լուրջ խթան հանդիսանալ արտաքին շուկաների հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել