Ճիշտն ասած, երբ ինձ օրեր առաջ անապահով խավից մեկը փողոցում ասաց, որ երկրի անապահովներին մի բան կարող եմ ասել՝ «հույսներդ մի կապեք այս հակամարտության հետ, երկու կողմն էլ ձեզ ասելիք չունեն», ես սկզբից դա լուրջ չընկալեցի: Սակայն այն, ինչ սկզբից գրավիչ է թվում, դառը իրականությունը միշտ, որպես կանոն, շտկում է: Եվ այսպես՝ եկեք մի պահ պատկերացնենք, որ Րաֆֆին հաղթել է, 
• Ի՞նչ ծրագրի հիման վրա է վերացնելու աղքատությունը Հայաստանում: 
• Եթե կա այդպիսի ծրագիր, ինչու՞ մինչ այսօր մենք տեղեկացված չենք դրա մասին:
• Ի՞նչ բազայի վրա է իրականացվելու այդ բարդագույն ծրագիրը:
• Կիրառելվու՞ է արդյոք «էքսպրոպրիայիցա» հասկացողությունը, եթե ոչ, ապա ո՞րն է լինելու այդ ծրագրի սնման աղբյուրը:
• Կբարձանա՞ն արդյոք աշխատավարձերը, չէ՞ որ նույնիսկ աշխատելու պարագայում մարդիկ այսօր անապահովության շեմը չեն կարողանում հաղթահարել:
• Կգնա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի անապահովներին այդքան անհրաժեշտ Ֆրանսուա Օլանդի հարկային բարեփոխումների ծրագրի իրականացմանը, թե՞ ոչ:
Հարգելի ընթերցող, այն, որ Սերժ Սարգսյանի իշխանության անհաջողությունները ակնհայտ են, դա մեկնաբանության կարիք չունի, բայց դա չի նշանակում, որ մենք Րաֆֆուն սատարելով մոռանանք հարցնել իրեն՝ ինչի հաշվին է բնաջնջելու աղքատությունը: Այն, որ օլիգարխիկ համակարգը կփոխվի, դա նույնպես մեկնաբանելի չէ, այստեղ ուղղակի հարց է ծագում՝ կփոխվի ուրիշներո՞վ, թե՞ կվերանա: Եվ այս հարցի պատասխանից է կախված անապահովությունը Հայաստանում կհաղթահարվի, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել