Tert.am-ը գրում է.

Նոյեմբերին 11-ից 12-ը Ծաղկաձորում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 14-րդ առաջնությանը 1-ին 3 տեղերը գրավել են ռուսական 3 թիմեր. Միխայիլ Սավչենկոյի թիմը զբաղեցրել է առաջին տեղը , Սերգեյ  Նիկոլենկոյինը `երկրորդ,  և Իլյա Բեռի թիմը` երրորդ:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում  հայտնեց խաղերի անցկացման   կազմկոմիտեի ներկայացուցիչ Տիգրան  Քոչարյանը:

Մերոնք, ըստ նա, զբաղեցրել են միջին հորիզոնականներ: «Սա ասում եմ ոչ թե արդարացնելու համար, այլ, իրոք, աշխատելիս`մենք  նախապատվությունը տվել ենք կազմակերպչական աշխատանքներին»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել