Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը հայտնել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում իր հաղթանակի մասին:

«Վստահությամբ կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք նախագահական այս ընտրություններում: Ներկայում մենք արդեն ստացել ենք 50%+1 ձայն: Մենք հաղթել ենք»,-մեջբերում է ria.ru-ն Դոդոնի խոսքերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում:

Նախագահական ընտրություններում նրա մրցակիցն էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել