
Բայց քամին անառակ իմ կամքին հակառակ իմ անցյալը բերեց ու դեմքիս շպրտեց...
Ու հիշեցի բոլոր նախագահական ընտրություններին մեր մասնակցությունը... 96-ին ՀՀՇ-ին միացած էինք ու նրանց հետ միասին ընտրություններ անցկացրինք՝ վատ ստացվեց... 98-ին արդեն մենք էինք դրության տերը, ու էլի վատ ստացվեց, փառք Աստծո, Կարեն Սերոբիչը ժողովրդին ոտքի չհանեց... 2003-ին այնպիսի ընտրություններ անցկացրինք, որ մի տարի հետո հարկ եղավ ջրցան մեքենաներով ու մահակներով ցրել ժողովրդին... 2008-ին արդեն միայն ջրցան մեքենաներն ու մահակները բավարար չէին... Ուզում էինք գոնե այս ընտրությունները բարով-խերով անցկացնեինք՝ էն էլ տեսաք՝ ինչ եղավ... Ու հիմա երբ վերհիշում եմ մեր՝ հանրապետականներիս, անցյալը, ստացվում է, որ Հայաստանում միայն մի անգամ են նախագահական ընտրությունները նորմալ ու մաքուր եղել՝ 1991 թվին... Էն էլ առանց մեր մասնակցության...



