Operativ.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ իր տպավորությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Hollywood Reporter-ին:

«Ես ինձ այնպես եմ զգում, ինչպես զգում էի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո»,- նշել է Դե Նիրոն:

Նրա խոսքով՝ հիմա պետք է «պարզապես հետևել, թե հետագայում ԱՄՆ-ում ինչ տեղի կունենա»:

Ըստ որում՝ նա նշել է, որ Թրամփին «կհետևեն շատ, շատ, շատ, անչափ շատ մարդիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել