Operativ.am-ը գրում է.
Ֆրանսիայում կարող է երկարաձգվել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել է 2015 թվականի նոյեմբերին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով երկրի վարչապետ Մանուել Վալսը BBC-ին տված հարցազրույցին:
«Ներկա պահին շատ դժվար է վերացնել արտակարգ դրության ռեժիմը: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի շաբաթից սկսվելու է նախագահական արշավը, որը ներառում է նաև հանրահավաքներ: Այդպիսով՝ անհրաժեշտ է պաշտպանել մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է Վալսը՝ «HARDtalk» հաղորդման ժամանակ և հավելել. ««Բացի այդ, արտակարգ դրության ռեժիմը նաև թույլ է տալիս մեզ ձերբակալություններ և այլ վարչական միջոցներ կիրառել, որոնք արդյունավետ են:Այսպիսով՝ հնարավոր է, որ մենք ևս մի քանի ամիս երկրում պահպանվի արտակարգ դրության ռեժիմը: