168.am-ը գրում է.
Կոմպլիմենտների նոր չափաբաժին մեյջորների 17-ակի չեմպիոնից «Հողածածկի Արքային»:
«Ռաֆան ընդմիշտ կմնա իմ կարիերայի լավագույն մրցակիցը: Նա ինձ ավելի լավը դարձրեց, չնայած այն բանին, որ ես արդեն առաջին ռակետն էի:
Ես երբեք չեմ հանդիպել թենիսիստի այդպիսի ուժով և արագությամբ: Նա բոլորից շատ է ազդել իմ կարիերայի վրա: Ռաֆան ստիպել է ինձ փոխել խաղաոճը: Մեզ միշտ դուր է եկել հանդիպել կորտից դուրս:
Ինչ կլիներ, եթե ես երբեք չհանդիպեի Ռաֆային: Հնարավոր է, ես հաղթեի «Ռոլան Գարոսը»: Առանց նրա ես այդքան երկար չէի մնա լավագույնների մեջ»,- վստահ է Ռոջերը:
Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն է:
Ֆեդերերը Նադալի նկատմամբ տարել է 11 հաղթանակ, պարտվել է 23 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/13/715771.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



