ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է նոյեմբերի 12-ի ահաբեկչությունը Պակիստանի Բելուջիստան նահանգում մահմեդական տաճարում, որի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, հայտնում է TASS-ը: Գրավոր հայտարարության մեջ նա հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները «կկարողանան այդ ցածր հարձակման պատասխանատուներին արագորեն արդարադատության ենթարկել»:
Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, Պակիստանի կառավարությանը և ժողովրդին, նաև շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին: Նա նաև հայտարարել է միջազգային իրավունքը «լիովին հարգելով ահաբեկչության դեմ պայքարին» երկրի իշխանություններին աջակցության մասին:
Վերջին տվյալներով՝ Հուբ քաղաքի Հազրաթ Բաբա Շահ Նուրանի տաճարում ահաբեկչության հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 100 հոգի տուժել է: Geo TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունի պահին շենքում 500-600 մարդ է եղել: Պակիստանյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ 14-ամյա դեռահաս է իրեն պայթեցրել: Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:



