Վարչապետը սկսել է չինովնիկության դեմ խոսել։ Ոնց հասկանում եմ, արդեն հանդիպել է մեր նեխած պետական համակարգի չինովնիկներին։
Դրանք են լինելու նրա հիմնական մարտահրավերը։
Ցավոք, չինովնիկությունը Հայաստանում համատարած աշխարհընկալում ու գաղափարախոսություն է, որը նաև պետական համակարգից դուրս է արմատակալել։
Ասեմ, թե ինչ նկատի ունեմ չինովնիկ ասելով։ Չինովնիկը ձևը բովանդակությունից ավելի շատ կարևորողն է, պաշտոնը միայն կոռուպցիայի համար օգտագործողը, շատ խոսող, բայց ոչինչ չասողն է, դեմքին ժպտացող, բայց հետևից աշխատողը, փողկապից բաժանվել չսիրող, քծնողի ու ստրկատերի դերում միաժամանակ լինել սիրողն է և այլն։
Սարսափելի չեմ սիրում չինովնիկներին, մեր երկրի գլխավոր չարիքներից են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1219483801431212
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել