Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Նարե Գևորգյանը նոր երգ է ներկայացում, որը կոչվում է «Թաքնված մի սեր»: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Նշենք, որ այն «Թաքնված սեր» հեռուստասերիալի սաունդթրեքն է, որը ավելի շուտ է ձայնագրվել, քան երգի ամբողջական տարբերակը:
«Իսկզբանե, որոշված էր, որ այս երգն ամբողջական ներկայացնենք, սակայն ժամանակի սղության պատճառով, սկզբում ձայնագրեցինք առաջին տունն ու կրկներգը, որպեսզի սերիալի անոնսը թողարկեին: Հետո նոր ձայնագրեցինք ամբողջական երգը, որը Գիսանի նախաձեռնությունն էր: Նա է և՛ երաժշտության, և՛ խոսերի հեղինակը»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Նարե Գևորգյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/11/12/nare/23885
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



