Չինաստանն արձակել է օդերևութաբանական արբանյակAysor.am-ը գրում է.

Չինաստանն իրականացրել է «Յունհայ-1» (Yunhai-1) բազմաթիրախային օդրևութաբանական արբանյակի արձակում, փոխանցում է RussiaToday-ը: Արձակումն իրականացվել է ժամը 7:14-ին՝ ԶյուՑյուան կոսմոդրոմից, «Չանժեն-2D» հրթիռակրի օգնությամբ:

Դրա հիմնական առաքելությունն է լինելու մթնոլորտի և տիեզերական միջավայրի ուսումնասիրությունը, նաև այն պետք է հետևի և տեղեկացնի բնական աղետների  մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել