Newsbook.am-ը գրում է.

Իտալական Պորդենոնե քաղաքի դատարանը 40-ամյա մահմեդական կնոջը դատախարտել է 4 ամսի ազատազրման, որը նույն պահին փոխարինվել է 30 հազար եվրո տուգանք վճարելով, այս մասին հաղորդում է Messaggero Veneto-ն: Նա դատապարտվել է հասարակական վայրում նիկաբը հանել հրաժարվելու համար:

Նեհաբը մահմեդական ավանդական հագուստ է, որով կինն ամբողջությամբ, բացի աչքերից, փակում է գլուխը: Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ` քաղաքային խորհրդի բաց նիստի ժամանակ: 2000 թվականից այնտեղ բնակվող և վերջերս Իտալիայի քաղաքացիություն ստացած կինը հրաժարվել է հանել ավանդական մուսուլմանական գլխաշորը, որը բաց է թողնում միայն աչքերը՝ չնայած քաղաքապետի պահանջին: Կինը դուրս է բերվել սրահից և մեղադրվել հասարակական կարգի խախտման համար:

Իտալիայում 1975 թվականից օրենք է գործում, որն արգելում է հասարակական վայրերում ծածկել գլուխը և դեմքը: Այս օրենքն ընդունվել է հանցավորության դեմ պայքարի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել