Tert.am-ը գրում է.

Այսօր Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հնագետների հատուկ խմբի միջոցով բացվեց Արշակունիների դամբարանի արդեն երրորդ մասունքատուփը: Արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և գյուղի բնակիչները:

Աղձքի պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը մանրամասնեց, որ պեղումները հնագիտական հետազոտման միայն նախնական փուլն է, առջևում դեռ երկարատև աշխատանք է սպասվում, որի վերջնական արդյունքը կլինի լաբորատոր հետազոտությունները, բոլոր նմուշների վերականգնումը, թանգարանային ցուցանմուշների ստեղծումը:

«Հետազոտությունների միջոցով մենք կարող ենք տեսնել 4-րդ դարից ընդհուպ մինչև Շահ Աբասի արշավանքը՝ 17-րդ դարը, այստեղ ապրած մարդկանց գենետիկ կազմը և մեզ հետ կապված գենետիկ փոխառնությունները»,- հավելեց Սիմոնյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ տրամադրվելու է համապատասխան ֆինանսավորում Աղձքի Արշակունիների դամբարանը հետագայում թանգարանի, իսկ Աղձքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել